Սոցիալական հարցեր

Հայաստանում կընդունվի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքը ՊՆ-ում արտոնող որոշում․ Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կընդունվի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքը ՊՆ-ում արտոնող որոշում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մինչև տարեվերջ կսահմանվի կարգ, որը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա աշխատանքի անցնել պաշտպանության նախարարությունում՝ ծառայության որոշակի սահմանափակումներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում շրջայցի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով քաղաքացու հնչեցրած համապատասխան հարցին։

«Այսօրվա օրենքով հաշմանդամություն ունեցող անձն ընդհանրապես իրավունք չունի անցնել ծառայության։ «Զինվորի տան» տղաներին խոստացանք՝ կարգում փոփոխություն կանենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ՊՆ-ում անցնել աշխատանքի՝ ծառայության իր սահմանափակումներով։ Նախորդ օրը նախարարն ինձ ասաց, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է։ Մաքսիմում մինչև տարվա վերջ այդ հարցը կլուծվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում