Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մարտի 23-31-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պատրաստվելու են ՈՒԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի Լեհաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին։
Հավաքական են հրավիրվել՝ Դարպասապահներ Դավիթ Դավթյան - ԲԿՄԱ Երևան Հայկ Ղազարյան - ԲԿՄԱ Երևան Պաշտպաններ Մարկ Ավետիսյան - ԲԿՄԱ Երևան Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ Երևան Պողոս Կրմզյան - ԲԿՄԱ Երևան Մհեր Քանքանյան - «Ալաշկերտ» Ստեփան Գիգոլյան - «Ալաշկերտ» Սուրեն Ծառուկյան - «Շիրակ» Մհեր Թառլոյան - «Շիրակ» Արամ Ասլանյան - «Արարատ» Տիգրան Սումբուլյան - «Շիրակ» Կիսապաշտպաններ Միշել Այվազյան - ԲԿՄԱ Երևան Համլետ Սարգսյան - ԲԿՄԱ Երևան Վադիմ Հարությունյան - «Դնեպր-Մոգիլյով» Դավիթ Կիրակոսյան - «Ալաշկերտ» Լևոն Բաշոյան - «Ուրարտու» Դավիթ Հակոբյան - «Ժելեզյարնե Պոդբեժովա» (Սլովակիա) Պետրոս Ալեքյան - ԲԿՄԱ Երևան Միսակ Հակոբյան - «Նոա» Վյաչեսլավ Աֆյան - «Փյունիկ» Դավիթ Հարությունյան - ԲԿՄԱ Երևան Էդգար Փիլոյան - «Ալաշկերտ» Հարձակվողներ Էդիկ Վարդանյան - «Ուրարտու» Արայիկ էլոյան - «Արարատ-Արմենիա»
Հայաստանի Մ-21 հավաքականը մարտի 27-ին կհյուրընկալվի Լեհաստանին։ Հանդիպումը կկայանա ժամը 21:00-ին։ Մարտի 31-ին մեր թիմը կընդունի Հյուսիսային Մակեդոնիային։ Խաղը նախատեսված է ժամը 18:00-ին։