Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են․ ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների ևսոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերը վկայում են, որ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է: Պետությունն ունի պարտավորություն ապահովելու երեխայի անվտանգությունը ինչպես դպրոցում, այլընտրանքային խնամքի և ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս, այնպես էլ՝ ընտանիքում։Այս առումով հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ընտանիքում երեխայի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, որը հանգեցրել է ողբերգական հետևանքի։ Ընդ որում` խոսքը տվյալ պարագայում մանկահասակ երեխայի մասին է, ով հատկապես խոցելի է և հնարավորություն չունի անգամ բարձրաձայնելու իր նկատմամբ բռնության մասին։Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է այս դեպքը` ընդգծելով, որ սա առանձին դեպք չէ, այլ համակարգային խնդրի առկայության մասին լրջագույն ահազանգ, որը պահանջում է բոլոր իրավասու մարմինների անհապաղ և ամբողջական արձագանքը։ Այս հերթական ցավալի դեպքը պետք է սթափեցնի բոլոր պատասխանատու կառույցներին և հասարակությանը՝ առավել հետևողական և անհանդուրժող մոտեցում ցուցաբերելու երեխաների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորման հանդեպ։ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ պետությունն ունի հստակ պարտավորություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը, այդ թվում՝ ընտանիքում։ Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ բազմաթիվ խնդիրներ են առկա տարբեր իրավասու մարմինների կողմից երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, դեպքերին արձագանքման և հասցեավորման առումով:Կարևոր է ընդգծել նաև, որ ընտանիքը պետք է լինի երեխայի համար անվտանգ միջավայր, ոչ թե վտանգի աղբյուր։ Երեխայի համար բռնությունից զերծ ընտանեկան միջավայրի ձևավորման գործընթացում առանցքային նշանակություն ունեն ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երեխայի նկատմամբ բռնությունը որպես դաստիարակության միջոց ընկալելու կարծրատիպի վերացման ուղղությամբ անհապաղ միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև իրավասու մարմինների դերակատարությունը, բռնության վտանգի վաղ փուլում կանխարգելման արդյունավետ մեխանիզմները, այլ արձագանքող և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և վերահաստատում է իր հանձնառությունը շարունակելու իր ունեցած գործիքակազմերով նպաստելու անվտանգ և բռնությունից զերծ միջավայրի ձևավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ