Չինաստան

ԵՄ-ն առաջին անգամ Չինաստանից ավելի շատ ավտոմեքենա է ներմուծել, քան մատակարարել է

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն առաջին անգամ Չինաստանից ավելի շատ ավտոմեքենա է ներմուծել, քան մատակարարել է

Չինական ավտոմեքենաների ներմուծման ծավալը դեպի Եվրոպական Միություն առաջին անգամ գերազանցել է եվրոպական ավտոմեքենաների արտահանումը Չինաստան: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Չինաստան եվրոպական ավտոմեքենաների և պահեստամասերի մատակարարումները նվազել են 34%-ով՝ հասնելով 16 միլիարդ եվրոյի 2025 թվականին: 2022 թվականից ի վեր՝ եվրոպական ավտոմեքենաների արտահանումը Չինաստան կրճատվել է ավելի քան կիսով չափ։ Միևնույն ժամանակ Չինաստանից ներմուծումն աճել է 8%-ով՝ կազմելով 22 միլիարդ եվրո։

Չնայած կոնկրետ գերմանական ավտոմեքենաների արտահանումը դեռևս գերազանցում է չինական ներմուծմանը, սակայն ցուցանիշներն արագորեն կրճատվում են։ 2022 թվականի ռեկորդային ծավալի համեմատ՝ Չինաստան արտահանումը կրճատվել է ավելի քան կիսով չափ՝ մոտավորապես 30 միլիարդ եվրոյից հասնելով 13.6 միլիարդ եվրոյի։

«Եթե այս միտումները շարունակվեն, ներմուծումն ու արտահանումը կարող են հավասարվել մինչև 2026 թվականը», - նշված է EY աուդիտորական ընկերության վերլուծության մեջ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում