Մերձավոր Արևելք

Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով

1 րոպեի ընթերցում

Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն՝ կապված Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով ռուսական RT հեռուստաընկերության լրագրողների վիրավորման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դեսպանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։

Մարտի 19-ին Իսրայելի կողմից հրթիռային հարձակման հետևանքով Լիբանանի հարավում վիրավորել են RT հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամները, որոնք այնտեղ էին խմբագրական առաջադրանքով։

Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ լրագրողին և օպերատորին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան իսրայելական կողմի գործողությունները համարում է «միջազգային իրավունքի կոպիտ խախտում, ԶԼՄ-ների աշխատակիցների աշխատանքի դիտավորյալ խոչընդոտում և նրանց առողջության և կյանքի դեմ ուղղված հարձակում»։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում