Ռազմական

ՀՀ-ն 2025-ին շարունակել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն 2025-ին շարունակել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները. Պապիկյան

Հայաստանը 2025 թվականին ևս շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում կնքված պայմանագրերով շարունակվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ 2025թ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպել են ձեռք բերված և ՀՀ-ում արտադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների ցուցադրություն:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում