Իրան

ԱՄՆ-ն և Իսրայելն ավելի քան 16 000 հարված են հասցրել Իրանի տարածքին. The Wall Street Journal

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իսրայելն ավելի քան 16 000 հարված են հասցրել Իրանի տարածքին. The Wall Street Journal

Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր ԱՄՆ-ն և Իսրայելն, ընդհանուր առմամբ, ավելի քան 16 000 հարված են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության և Իսրայելի պաշտպանության բանակի տվյալները:

Ամերիկացի զինվորականները խոցել են առնվազն 7800 թիրախ և վնասել կամ ոչնչացրել ավելի քան 120 իրանական նավ: Իսկ Իսրայելը հասցրել է մոտ 8500 հարված՝ օգտագործելով ավելի քան 12 000 զինամթերք, նշում է հրատարակությունը:

Բացի այդ, Իսրայելը խոցել է մոտ 2000 թիրախ Լիբանանում, հավելում է WSJ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում