Իրան

Երուսաղեմում հզոր պայթյուններ են հնչել

1 րոպեի ընթերցում

Երուսաղեմում հզոր պայթյուններ են հնչել

Երուսաղեմում մարտի 19-ի ուշ երեկոյան հզոր պայթյուններ են լսվել: Քաղաքում նաև հնչել են օդային տագնապի ազդանշանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են AFP-ի թղթակիցները:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը հայտնել է Իրանի կողմից հերթական հրթիռային հարվածների մասին:

Գրանցվել են մի քանի հրթիռային արձակումներ, այդ թվում՝ մեկը՝ կեսգիշերից կարճ ժամանակ առաջ։ Դրան հաջորդել են պայթյունները:

Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» արտակարգ օգնության ծառայությունը հայտարարել է, որ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացել:

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում