Իրան

Իսրայելը հարվածների ալիք է սկսել Թեհրանի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածների ալիք է սկսել Թեհրանի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է Իրանի մայրաքաղաքին հասցվող ավիահարվածների նոր ալիքի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Telegram-ում ԻՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թիրախավորվում են ենթակառուցվածքներ ամբողջ Թեհրանում։

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը հաղորդել էին, որ իրենց ինքնաթիռներն անցած օրվա ընթացքում տասնյակ հարվածներ են հասցրել Իրանին՝ խոցելով երկրի արևմտյան և կենտրոնական մասերում գտնվող ավելի քան 130 թիրախ։

Al Jazeera հեռուստաալիքն իր հերթին հաղորդել է, որ Թեհրանի արևելքը մի քանի հարվածի է ենթարկվել օդից։

Միևնույն ժամանակ Իրանի պետական ​​IRIB հեռուստաընկերությունը հաղորդել է, որ մայրաքաղաքի արևելյան մասում «թշնամական թիրախների» դեմ գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում