Աշխարհ

Կատարում հրթիռային հարձակումից հետո կասեցվել է գազը հեղուկ վառելիքի վերածող գործարանի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Կատարում հրթիռային հարձակումից հետո կասեցվել է գազը հեղուկ վառելիքի վերածող գործարանի աշխատանքը

Իրանի հրթիռակոծումից հետո Կատարի Ռաս Լաֆան բնակավայրում դադարեցվել է հեղուկ սինթետիկ վառելիք արտադրող աշխարհի ամենամեծ՝ Pearl GTL գործարանի աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է գործարանը տնօրինող Shell բրիտանա-հոլանդական նավթագազային խոշոր ընկերությունը։

Հրթիռակոծման արդյունքում ծագած հրդեհից մարտի 18-ին վնասվել էր ձեռնարկության երկու արտադրամասերից մեկը։ Pearl GTL-ը մինչև այդ աշխատում էր ոչ ամբողջական ծավալով՝ Հորմուզի նեղուցի շրջափակմամբ պայմանավորված արտահանման սահմանափակման պատճառով։

Գործարանը հնարավորություն ունի վերամշակել օրական մինչև 1.6 միլիարդ խորանարդ ֆութ գազ՝ այն վերածելով 140 հազար բարել հեղուկ վառելիքի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում