Իրան

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի նավթավերամշակման գործարանը․ լրատվամիջոց

1 րոպեի ընթերցում

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի նավթավերամշակման գործարանը․ լրատվամիջոց

Իրանը մարտի 19-ին հրթիռով հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքում գործող BAZAN նավթավերամշակման գործարանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

Այլ աղբյուրներ դեռևս չեն հաստատել նշված տեղեկատվությունը։

Ավելի վաղ Tasnim լրատվական գործակալությունը վկայակոչելով Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցչին՝ հաղորդել էր, որ իրանական կողմը դեռևս չի ավարտել պատասխանն իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներին։ Նշվում է, որ Իրանի զինված ուժերի հարձակողական և պաշտպանական գործողությունները շարունակվում են ուժեղացված թափով։

«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ Իրանը մարտի 19-ին հարվածել է Պարսից ծոցի երկրների նավթագազային արդյունաբերության ընդհանուր առմամբ 6 խոշորագույն օբյեկտների՝ պատասխանելով Իսրայելի կողմից իր «Հարավային Փարս» գազային հանքավայրի ռմբակոծությանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում