Աշխարհ

Քուվեյթը ԱԹՍ-երի գրոհից հետո դադարեցրել է նավթավերամշակման երկու գործարանների աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Քուվեյթը ԱԹՍ-երի գրոհից հետո դադարեցրել է նավթավերամշակման երկու գործարանների աշխատանքը

Քուվեյթի KPC պետական ընկերությունն անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո դադարեցրել է նավթավերամշակման երկու գործարանների աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին։

Մասնավորապես, դադարեցվել է Mina Abdullah և Mina Al-Ahmadi գործարանների աշխատանքը, որոնք օրական վերամշակում են համապատասխանաբար 346 և 454 հազար բարել նավթ։ Պաշտոնյաների տվյալներով՝ Քուվեյթի բոլոր երեք նավթավերամշակման գործարանները մինչև մարտի 19-ի գրոհն աշխատում էին իրենց հզորությունների կեսի չափով։ Նրանք տեղեկացրել են նաև, որ փրկարար ծառայությունները մարել են նավթավերամշակման գործարաններում բռնկված հրդեհները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում