Իրան

Չինաստանը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի ղեկավարության սպանությունները

2 րոպեի ընթերցում

Չինաստանը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի ղեկավարության սպանությունները

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ ցնցված է այն հաղորդագրություններից, որ Իսրայելը թույլատրել է Իրանի և «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Մենք դեմ ենք եղել միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը, իսկ Իրանի ազգային առաջնորդների սպանությունները և քաղաքացիական թիրախների վրա հարձակումներն ավելի անընդունելի են», - ասել է խոսնակը։

Նրա խոսքով՝ Չինաստանը կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել տարածաշրջանային հակամարտության վերահսկողությունից դուրս գալը։

Ավելի վաղ Չինաստանն արտակարգ մարդասիրական օգնություն էր առաջարկել Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով։

Չինաստանը նաև հայտարարել էր, որ կտրամադրի 200 000 դոլար՝ Իրանի տարրական դպրոցի հրթիռակոծության հետևանքով զոհված շուրջ 170 աշակերտների ծնողներին աջակցելու համար։ 

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների ընթացքում սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լաիջանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում