Իրան

Սաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկել

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկել

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Կարմիր ծովի ափի Յանբու նավահանգստային քաղաքի արդյունաբերական գոտու Samref նավթամշակման գործարանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությանը:

Այժմ իշխանությունները գնահատում են հասցված վնասի մասշտաբները։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտարարել էր Յանբուի նավահանգստի երկնքում բալիստիկ հրթիռի կալանման մասին։

Samref նավթավերամշակման գործարանը պատկանում է Սաուդյան Արաբիայի Aramco նավթային ընկերությանը և Mobil Yanbu Refining Company Inc. ընկերությանը, որը ExxonMobil նավթային հսկայի մասնաճյուղն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում