Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Իսրայելում հրթիռային հարվածներ է հասցրել 80 ռազմական օբյեկտի

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Իսրայելում հրթիռային հարվածներ է հասցրել 80 ռազմական օբյեկտի

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի 80 ռազմական թիրախի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

««Ճշմարիտ խոստում 4» գործողության 63-րդ ալիքի շրջանակներում հրթիռային համակարգերով և անօդաչու թռչող սարքերով 80 տարբեր ռազմական օբյեկտ է անվրեպ խոցվել Իսրայելի հարավում և կենտրոնական մասում, այդ թվում՝ Ռիշոն լե Ցիոն քաղաքի մերձակայքում, ինչպես նաև Թել Ավիվի արևելքում և հարավում», - կորպուսի հայտարարությունը մեջբերել է IRNA գործակալությունը։

Գիշերը ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ամերիկյան բազաների վրա գրոհների մասին։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դաժան վրեժ էր խոստացել Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության համար։ Իրանը նաև ազդարարել է առաջիկայում ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ նոր զենքի կիրառման մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում