Լիբանանում երկու օրվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 45 մարդ

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին երկու օրվա ընթացքում երկրի մի քանի շրջանի վրա Իսրայելի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 45, վիրավորվել՝ 100-ից ավելի մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է երկրի Ազգային լրատվական գործակալությունը։

Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող տարբեր բնակավայրերի։

Հարավից տեղահանված մարդկանց հոծ խմբերը շարունակում են շարժվել դեպի Սայդա և Բեյրութ քաղաքներ։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարավային Լիբանանում սպանել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 20 մարտիկի։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել շարժման տասնյակ ռազմական կառույցների։

«Հեզբոլլահ»-ը հայտնում է, որ իր մարտիկները բախվել են իսրայելական ցամաքային զորքերի հետ, որոնք փորձում էին առաջխաղացում կատարել հարավային Լիբանանում։ Հայտարարության համաձայն՝ խմբավորումը հրթիռներ է տեղակայել և ոչնչացրել վեց իսրայելական «Մերկավա» տանկ։

«Հեզբոլլահ»-ը պնդում է, որ իսրայելցի զինվորականները մի քանի ուղղաթիռ են բերել վիրավորներին տարհանելու համար։

«Հեզբոլլահ»-ը նաև հայտարարել է, որ երեք առանձին հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի Կիրյաթ Շմոնա քաղաքի վրա, ինչպես նաև թիրախավորել իսրայելական զորքերը Խիրբեթ ալ-Մարանայում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանում Իսրայելի կողմից շարունակվող օդային հարձակումների պատճառով տեղահանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։

Մարտի 2-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 968 մարդ, այդ թվում՝ ավելի քան 100 երեխա։ Իսրայելը Լիբանանում հարվածներ է սկսել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը գրոհներ իրականացրեց Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունների։

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով զոհվել է ավելի քան 1300 մարդ, Իսրայելում Իրանի պատասխան հարվածներից զոհերի թիվը հասել է 14-ի։ Զոհվել է նաև ամերիկացի 13 զինծառայող։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով