Իրան

Քուվեյթի նավթավերամշակման երկու գործարանում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի նավթավերամշակման երկու գործարանում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել

Քուվեյթը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են նավթամշակման երկու գործարան, որոնցում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ հարվածներից մեկը թիրախավորել է Մինա Ալ-Ահմադի նավթավերամշակման գործարանը, տուժածներ չկան։ Այն Մերձավոր Արևելքում ամենախոշոր նավթավերամշակման գործարաններից մեկն է և ունի օրական 730 000 բարել նավթ արտադրելու հզորություն։  

Երկրորդ հարվածը հասցվել է Մինա Աբդուլլահ գործարանին, որը գտնվում է Մինա Ալ-Ահմադիից ոչ հեռու։

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ կթիրախավորի տարածաշրջանի նավթագազային օբյեկտներն՝ ի պատասխան իր «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրի վրա հարձակման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում