Իրան

Իրանն ավելի հուժկու հարվածներով է սպառնացել Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտներին

1 րոպեի ընթերցում

Իրանն ավելի հուժկու հարվածներով է սպառնացել Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտներին

Իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա նոր գրոհների դեպքում Իրանը շատ ավելի հուժկու հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների նավթագազային օբյեկտներին Մերձավոր Արևելքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Ամերիկացի և սիոնիստ ագրեսորներ, մենք կրկին զգուշացնում ենք ձեզ, որ դուք մեծ սխալ եք գործել՝ հարձակվելով Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա, և պատասխանը արդեն ստացել եք։ Եթե դա կրկնվի, հետագա հարձակումները ձեր և ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա չեն դադարի, մինչև դրանց լիակատար  ոչնչացումը, և մեր պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, քան այսօրվա հարձակումները», - մեջբերել է հայտարարության տեքստն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Ավելի վաղ Թեհրանը հրթիռներով թիրախավորել է Կատարի հեղուկացված բնական գազի կարևոր օբյեկտներն՝ ի պատասխան Իրանի «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրի վրա հարձակման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում