Իրան

Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ

Հորմուզի նեղուցը փակվել է ոչ Թեհրանի սեփական կամքով, այլ որպես ինքնապաշտպանություն: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Եթե Հորմուզի նեղուցն այսօր փակ է, ապա ոչ թե այն պատճառով, որ Իրանն ինքն է որոշել այն փակել, այլ այն պատճառով, որ մենք պետք է պաշտպանվենք», - նշել է խորհրդարանի խոսնակը:

Նրա խոսքով՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով «նեղուցը չի կարող մնալ իր նախկին վիճակում՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ էլ նավարկության տեսանկյունից, քանի որ այն այլևս չունի անվտանգության նույն մակարդակը»:

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով կտրուկ աճել են էներգակիրների գները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում