Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրներն էսկալացիայով կպատասխանեն էսկալացիային. ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը սխալվել է, եթե կարծում է, որ Պարսից ծոցի արաբական երկրներն ունակ չեն պատասխանելու նրա գրոհներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Եթե Իրանը ենթադրել է, թե Պարսից ծոցի արաբական պետությունները չեն կարող պատասխանել իր ագրեսիային, ապա սխալվել է։ Թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ տարածաշրջանի մյուս երկրներն ունեն դրա համար անհրաժեշտ ռազմական հնարավորությունները, և անհրաժեշտության դեպքում մենք դրանք բոլորը կօգտագործենք», - ընդգծել է նախարարը՝ հանդես գալով Էր Ռիադում 12 արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների  հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Al Hadath հեռուստաընկերությունը։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Իրանի նկատմամբ վստահությունը լիովին խաթարվել է», և որ Թեհրանն, իր կարծիքով, «չի հավատում իր հարևանների հետ երկխոսությանը»։

Ըստ նրա՝ Իրանը «շանտաժի է դիմում իր քաղաքական նպատակներին հասնելու համար»։

«Նա ներողություն է խնդրում, սակայն  դա նաև հնչում է սոսկ որպես մեր երկրներին շանտաժի ենթարկելու փորձ։ Ցանկացած էսկալացիա կհանդիպի միայն պատասխան էսկալացիայի», - ասել է նախարարը մամուլի ասուլիսում։

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարը հավելել է, որ «հուսով է, որ Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա կդադարեն»:

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով