Իրաքյան զինված խմբավորումը հայտարարել է 5-օրյա ժամկետով ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները դադարեցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրաքում գործող «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման անդամները մարտի 19-ի վաղ առավոտյան հայտարարել են հինգ օրով Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները որոշակի պայմաններով դադարեցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

««Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման գլխավոր քարտուղարը հրամայել է հինգ օրով դադարեցնել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները»,- նշել է խմբավորման անվտանգության պատասխանատու Աբու Մուջահիդ ալ-Ասսաֆը։

Նրա խոսքով՝ 5-օրյա դադարը որոշակի պայմաններ ունի։

«Սիոնիստական ​​​​կազմակերպությունը պետք է դադարեցնի Բեյրութի հարավային արվարձանների տեղահանությունները և ռմբակոծությունը, պետք է զերծ մնա Բաղդադի և այլ նահանգների բնակելի թաղամասերի ռմբակոծությունից։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ) գործակալները պետք է դուրս բերվեն  իրենց կայաններից և մնան դեսպանատանը», - նշված է հայտարարության մեջ։

Ալ-Ասսաֆն ընդգծել է, որ եթե պահանջները չկատարվեն, պատասխանը կլինի ուղիղ և կենտրոնացված՝ 5-օրյա ժամկետից հետո հարձակումների սրմամբ։

Վերջին օրերին Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող դրա լոգիստիկ աջակցության կենտրոնն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թիրախ են դարձել, որոնց մեծ մասը որսացել են հակաօդային պաշտպանության ուժերը։

Մյուս կողմից Իրանին աջակցող «Իրաքի իսլամական դիմադրություն» անվամբ կազմակերպության ներքո գործող իրաքյան խմբավորումները պարբերաբար պատասխանատվություն են ստանձնում Իրաքում և տարածաշրջանում «թշնամու բազաների» վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների համար։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Հայերեն Русский

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է