Իրավունք

Հակակոռուպցիոն դատարանի վճռով ՀՀ-ին վերադարձված 7000 քմ հողամասը կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանի վճռով ՀՀ-ին վերադարձված 7000 քմ հողամասը կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին

Հակակոռուպցիոն դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությանը վերադարձված 7 հազար քմ ընդհանուր մակերեսով հողամասը Կառավարության որոշմամբ ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անորոշ ժամկետով Հայանտառ ՊՈԱԿ-ին տրամադրելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը կառավարության նիստում զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Նախագծով առաջարկվում է ՀՀ սեփականությանը հանդիսացող, հեռուստաաշտարակին հարող 7 հազար քմ ընդհանուր մակերեսով, 417 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին»,- ասաց Խուդաթյանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հավելեց, որ հեռուստաաշտարակին հարող տարածքում ևս 5 հողամաս էր նախկինում ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը:

«Ամփոփելով նշեմ, որ Կառավարության նախորդ որոշումներով՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 5 հողամաս է ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը:

Այսպիսով, այսօրվա դրությամբ Շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ ընդհանուր 3 միլիարդ 381 միլիոն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, շուրջ 7.5 հա մակերեսով 6 հողամաս»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում