Արմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը նախատեսվում է կարճել, ինչի մասին նա պատշաճ իրազեկվել է. Քննչական կոմիտե

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ։

Քննչական կոմիտեն պարզաբանումը տրամադրել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի հունվարի 10-ին ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով: 2026 թվականի մարտի 17-ին վարույթով պարզաբանման ենթակա հանգամանքների շուրջ հարցաքննության, ինչպես նաև վերջինիս քրեադատավարական իրավունքներն ապահովելու համար՝ 2026 թվականի մարտի 4-ին ստացված փորձաքննության եզրակացությանը ծանոթացնելու և վարույթով եզրափակիչ ակտ կայացնելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը հստակեցնելու նպատակով Արմինե Օհանյանը վկայի դատավարական կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե: Նախատեսվում է քրեական վարույթը կարճել, որի մասին Արմինե Օհանյանը պատշաճ իրազեկվել է։ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը, թե քրեական վարույթը նախաձեռնվել է 422-րդ հոդվածի հիմքով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, չի համապատասխանում իրականությանը: Տարածվում է նաև հետևյալ մանիպուլյատիվ պնդումը, թե ինչու է անձը հիմա հրավիրվել հարցաքննության, եթե վարույթը նախաձեռնվել է 2025 թվականին՝ սա կապելով տարբեր գործընթացների հետ: Անձը Քննչական կոմիտե է հրավիրվել փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Այսինքն, առանց փորձաքննության եզրակացության հնարավոր չէ կանխորոշել վարույթի ելքը: Ուստի, նման պնդումներն անհիմն են և իրավական գիտելիքներից զուրկ»:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները