Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով
1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ բանակցային գործընթացում դադար է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Իզվեստիա» թերթին։
«Եռակողմ խումբը դադար է վերցրել», - հայտնել է Պեսկովը։
Նա, սակայն, նշել է, որ երկկողմ ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում աշխատանքը՝ նվիրված տնտեսական հարցերին, շարունակվում է։
Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, Ռուսաստանը կշարունակի շփումներն Ուկրաինայի հետ գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցերի շուրջ։
«Այս ուղղությամբ աշխատանքն անպայման կշարունակվի», - ասել է նա։
Մարտի սկզբին պետք է կայանար ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը, սակայն այն հետաձգվել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։