Արաբական և իսլամական մի շարք պետություններ դատապարտել են Իրանի հարձակումները

2 րոպեի ընթերցում

Արաբական և իսլամական 12 պետությունների արտաքին գործերի նախարարները կոչ են արել Իրանին դադարեցնել հարձակումները տարածաշրջանի երկրների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացած հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ դատապարտվել են «Իրանի կողմից բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարված միտումնավոր հարձակումները, որոնք թիրախավորել են բնակելի տարածքները և քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ նավթային օբյեկտները, աղազրկման գործարանները, օդանավակայանները, բնակելի շենքերը և դիվանագիտական ​​առաքելությունները»։

«Մասնակիցները շեշտել են, որ այս հարձակումները չեն կարող արդարացվել որևէ պատրվակով կամ որևէ կերպ», - նշվում է փաստաթղթում։

Արտաքին գործերի նախարարները նաև դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա և «վերահաստատել իրենց աջակցությունը Լիբանանի անվտանգությանը, կայունությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Հայտարարությունը հրապարակվել է Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարների անունից։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Հայերեն Русский

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է