Կատարը հայտարարել է, որ իրանական հրթիռները մեծ վնաս են հասցրել հեղուկացված բնական գազի օբյեկտներին

1 րոպեի ընթերցում

Կատարը հայտարարել է, որ Իրանը հրթիռներով կրկին հարվածներ է հասցրել երկրի հեղուկացված բնական գազի օբյեկտներին, որոնցում խոշոր հրդեհներ են բռնկվել, և մեծ վնաս է արձանագրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Վնասների մասին հայտարարել է երկրի պետական նավթագազային ընկերությունը՝ Qatar Energy-ն՝ նշելով, որ հրշեջներն աշխատում են կրակը մարելու ուղղությամբ։ Տուժածներ չկան։

Կատարը էներգակիրների համաշխարհային շուկայում բնական գազի առանցքային մատակարարներից մեկն է։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով երկիրն արդեն դադարեցրել է բնական գազի արտադրությունը, սակայն, ինչպես նշում է The Associated Press-ը, լուրջ վնասները կարող են հետաձգել գազի մատակարարումները շուկա նույնիսկ պատերազմի ավարտից հետո։

Մարտի 18-ին հարվածներ են հասցվել Իրանի «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրին։ Իրանը հայտարարել է, որ ի պատասխան այս հարձակման՝ հարվածներ կհասցնի տարածաշրջանի երկրներում նավթագազային ենթակառուցվածքներին։

Իրան

Իրանը սպառնացել է հարվածել Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ օբյեկտներին

Հայերեն English Русский

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացման հետևանքներին

Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ

Մոսկվան Կիևի հետ էներգետիկ հրադադարի Թրամփի գաղափարը լավ նախաձեռնություն է համարում

Սերը՝ պատերազմի ժամանակ. թատերասերների դատին հանձնվեց «Ռոմեո Ջուլիետ. դեժավյու» ներկայացումը

Երևանում կայացավ ազգային փոքրամասնությունների և կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդների ընդլայնված նիստ-համաժողովը

Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին

Արաղչին սեպտեմբերի 16-ին կմեկնի Չինաստան

Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Թրամփի բանագնացին