Իրանը սպառնացել է հարվածել Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ օբյեկտներին
1 րոպեի ընթերցում

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսլամական Հանրապետությունը հարվածներ կհասցնի Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ենթակառուցվածքներին՝ ի պատասխան «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրի օբյեկտների թիրախավորման:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը:
Իրանը, մասնավորապես, սպառնացել է Սաուդյան Արաբիայի «Սամրեֆ» նավթավերամշակման գործարանին և դրան պատկանող Ջուբեյլի նավթաքիմիական համալիրին։ Թեհրանը նաև սպառնացել է հարվածել ԱՄԷ-ի «Ալ Հասան» գազային հանքավայրին, ինչպես նաև Կատարի նավթաքիմիական գործարաններին և նավթավերամշակման գործարաններից մեկին։