Իրան

Իրանը հայտարարել է «Բեն Գուրիոն» օդանավակայանում իսրայելական լցավորող ինքնաթիռների հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է «Բեն Գուրիոն» օդանավակայանում իսրայելական լցավորող ինքնաթիռների հարվածելու մասին

Իրանի զինված ուժերն ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության հարված են հասցրել են «Բեն Գուրիոն» օդանավակայանում իսրայելական լցավորող ինքնաթիռներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։

«Այսօրվա լուսաբացից, որպես վրեժ Dena էսկադրային ականակրի նավաստիների, դոկտոր Ալի Լարիջանիի և գեներալ Ղոլամրեզա Սոլեյմանիի արյան համար, իրականացվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների ալիք «Բեն Գուրիոն» օդանավակայանում  սիոնիստական ​վարչակարգի բանակի ռազմավարական լցավորող ինքնաթիռների բազավորման վայրի դեմ», - մեջբերել է Mehr գործակալությունը բանակի մամուլի ծառայության հայտարարությունը:

Ավելի վաղ Իրանը հայտնել էր Թել Ավիվի շրջանը թիրախավորելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում