Իրան

Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի 80 ռազմական օբյեկտ ոչնչացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի 80 ռազմական օբյեկտ ոչնչացնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ իր ցամաքային ստորաբաժանումները Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շիա կազմակերպությանը պատկանող 80 ռազմական օբյեկտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՊԲ մամուլի ծառայությունը:

«Առաջնագծի պաշտպանական գործողությունների շրջանակներում 146-րդ դիվիզիայի 300-րդ բրիգադի զորքերը շարունակում են Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական օբյեկտները ոչնչացնելուն ուղղված գործողությունները։ Անցած շաբաթվա ընթացքում զորքերը ոչնչացրել են «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական ենթակառուցվածքների ավելի քան 80 օբյեկտ, ինչպես նաև ոչնչացրել են երկու զինյալի, որոնք դուրս էին եկել այս տարածքում գտնվող նման օբյեկտներից մեկից», - ասվում է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ հասցրեց իսրայելական կողմին։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի դեմ մարտերի վերսկսումից ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է ավելի քան 900 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2100-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում