Չինաստանը կշարունակի միջնորդել Մերձավոր Արևելքում հրադադարի հաստատման հարցում. ԱԳ նախարար
1 րոպեի ընթերցում

Չինաստանը կշարունակի միջնորդել Մերձավոր Արևելքում հրադադարի հաստատման և մարտական գործողությունների դադարեցման հարցում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում ԱՄԷ նախագահի հատուկ բանագնաց Խալդուն ալ-Մուբարաքի հետ հանդիպման ժամանակ,
Նախարարը հավելել է, որ պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար և շարունակվելու որևէ պատճառ չունի։
Նա նաև աջակցություն է հայտնել ԱՄԷ-ին իր ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության գործում։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։