Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվն ավելացել է՝ հասնելով 10 հազար 778-ի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվն ավելացել է՝ հասնելով  10 հազար 778-ի

Հայաստանում 2025 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն է իրականացրել 10 հազար 778 ընկերություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ըստ ՊԵԿ-ի գործընկերների տրամադրած տվյալների՝ 2025 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրել է 10 հազար 778 ընկերություն՝ 2024-ի դեկտեմբերին գրանցված 8 հազար 72 ընկերության համեմատ: 2025-ին ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 1 տրլն 207 մլն դրամ, մինչդեռ 2024-ին այն շուրջ 942 մլրդ ՀՀ դրամ էր կազմում»,-ասաց Հայրապետյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում