Ֆրանսիան անտրամաբանական է համարում իսրայելական ռմբակոծությունների ֆոնին Լիբանանից «Հեզբոլլահ»-ի զինաթափումն ակնկալելը

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարցերով Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ անտրամաբանական կլինի ակնկալելը, որ Լիբանանի կառավարությունը կզինաթափի իրանամետ «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչներին այն դեպքում, երբ երկիրը ռմբակոծվում է Իսրայելի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է France 24-ը։

«Իսրայելը շատ երկար ժամանակ օկուպացրել է Լիբանանը և չի կարողացել վերացնել «Հեզբոլլահ»-ի ռազմական կարողությունները։ Հետևաբար, նրանք այժմ չեն կարող խնդրել Լիբանանի կառավարությանը կատարել այդ աշխատանքը երեք օրում՝ ռմբակոծությունների ներքո», - ասել է Ժան-Իվ Լե Դրիանը։

Նա կարծիք է հայտնել, որ միայն բանակցությունները կլուծեն ներկայիս ճգնաժամը։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ հասցրեց իսրայելական կողմին։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է ավելի քան 880 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2100-ը։

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ու Էդմոնդո Չիրիելլին քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը պրիմիտիվ է համարում Հայաստանի անվտանգության՝ ՀԱՊԿ-ի շուրջ կառուցված բանաձևը

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

Հայաստանի համար այսօր բաց են աշխարհի բոլոր զենքի շուկաները. Փաշինյան

Պուտինը Նյու Դելիում կայացած բանակցությունները բովանդակալից և արդյունավետ է որակել

Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին

ՀՀ կառավարության նիստ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքը

Պարույր Հովհաննիսյանն ավարտել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի պաշտոնավարումը