Իրան

Լիբանանին Իսրայելի որոշ հարվածներ կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Լիբանանին Իսրայելի որոշ հարվածներ կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն. ՄԱԿ

Լիբանանում բնակելի շենքերին, տեղահանված անձանց և բուժաշխատողներին Իսրայելի հասցրած ավիահարվածները մտահոգություն են առաջացնում միջազգային իրավունքի տեսակետից և կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությունը։

«Իսրայելական ավիահարվածները ոչնչացրել են ամբողջական բնակելի շենքեր խիտ բնակեցված քաղաքային շրջաններում, ընդ որում, հաճախ սպանելով մի ընտանիքի միանգամից մի քանի անդամի, այդ թվում՝ կանանց ու երեխաների», - Ժնևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության ներկայացուցիչ Թամին ալ Հիթանը։

Իսրայելցի զինվորականները չեն մեկնաբանել նրա հայտարարությունները, սակայն ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցնում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին։ Իսրայելի բանակը նաև հայտնել է Լիբանանի հարավում սահմանափակ ցամաքային գործողություն սկսելու մասին։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հարվածներ են սկսվել այն բանից հետո, երբ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գրոհների՝ «Հեզբոլլահ»-ը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին։ Լիբանանն արգելել է «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում։

Լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 886 մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում