Իրան

Իրանը շարունակում է հարվածներ փոխանակել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանը շարունակում է հարվածներ փոխանակել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի մայրաքաղաքի կենտրոնին: Կան զոհեր, որոնց հստակ թիվը չի նշվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական SNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել է Մուստաֆա Խոմեյնիի փողոցին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող շուկայից ոչ հեռու: Հարձակման հետևանքով նաև վնասվել է մի քանի ավտոմեքենա:

Միևնույն ժամանակ իսրայելցի զինվորականները հայտնել են, որ իրականացվել է նոր հրթիռակոծություն Իրանի կողմից։

«Իսրայելի պաշտպանության բանակն արձանագրել է հրթիռների արձակում Իրանից Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքների կասեցման ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Իրանի բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է իսրայելական Rafael զինագործական ընկերության օբյեկտներին, ինչպես նաև կիբեռտեխնոլոգիաների կենտրոնների։

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 18 օր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում