Իրան

Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC News

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC News

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արտասահմանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հանձնարարել է ճնշում գործադրել համապատասխան երկրների կառավարությունների վրա, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեն Իրանի դեմ՝ երկրի կողմից «հարձակման մեծ ռիսկի» ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ներքին հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության տեքստի, որը մարտի 16-ին ուղարկվել է ամբողջ աշխարհում ամերիկյան դեսպանություններ և հյուպատոսություններ, աշխատակիցները պետք է պետությունների իշխանություններին կոչ անեն «օպերատիվ կերպով ձեռնարկել Իրանի և Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորումների կողմից» համապատասխան երկրների և նրանց քաղաքացիների վրա հարձակման հնարավորությունների սահմանափակման միջոցներ՝ նշելով, որ Իրանի կողմից «հարձակման վտանգը մեծ է»:

ABC News-ը նշում է, որ ըստ հաղորդագրության՝ այս ուղերձն անհրաժեշտ է հաղորդել «ամենաբարձր համապատասխան մակարդակով» մինչև մարտի 20-ը։ Նշվում է, որ ուղերձը կրում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեության հետ կապված մեծ անհանգստություն» անվանումը:

Ինչպես նշված է Ռուբիոյի ուղարկած հաղորդագրության մեջ, Միացյալ Նահանգները կարծում է, որ «համատեղ ճնշումն ավելի մեծ հավանականությամբ (Իրանին) կստիպի փոխել իր գործելակերպը», քան միակողմանի գործողությունները: Պետքարտուղարությունում հավելել են, որ այս «քարոզչական ջանքերը» պետք է կոնկրետ ներկայացուցչության հայեցողությամբ «համակարգվեն իսրայելցի դիվանագիտական ​​գործընկերների հետ»:

Բացի այդ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին կարգադրվում է կոչ անել համապատասխան կառավարություններին «արագ կերպով» ԻՀՊԿ-ն և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել ահաբեկչական կազմակերպություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում