Իրան

Իրաքն Իրանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով լցանավերի անցման հարցը

1 րոպեի ընթերցում

Իրաքն Իրանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով լցանավերի անցման հարցը

Բաղդադը և Թեհրանը քննարկում են Իրաքի լցանավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Իրաքի լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի նավթի նախարար Հիյան Աբդուլ Ղանի աս Սուադին։

«Մենք փոխգործակցում ենք Իրանի հետ իրաքյան մի քանի նավթատար լցանավերի անցումը թույլատրելու հարցում», - ասել է նա։

Գործակալությունը հիշեցնում է, որ Իրաքն ՕՊԵԿ-ի երկրների շարքում առաջիններից մեկն էր, որը կրճատեց արդյունահանումն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից հետո. արտադրության ծավալը նվազել է օրական մոտավորապես մինչև 1,2 միլիոն բարել՝ նախորդ 4,3 միլիոն բարելի համեմատությամբ։

Ավելի վաղ Financial Times-ը հաղորդել էր, որ Պարսից ծոցի նավթ արդյունահանող երկրները Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության սկսվելուց ի վեր շուրջ 15,1 միլիարդ դոլարի եկամուտ են կորցրել Հորմուզի նեղուցի փակման պատճառով, որը հանգեցրել է միլիոնավոր բարել նավթի մատակարարումների արգելափակման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում