Իրան

Արաղչին հերքել է Ուիթքոֆի հետ շփումների մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Արաղչին հերքել է Ուիթքոֆի հետ շփումների մասին լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ իր ենթադրյալ շփումների մասին լուրերը՝ ընդգծելով, որ իրենց վերջին հանդիպումը տեղի է ունեցել տարածաշրջանում հակամարտության սկսվելուց առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X հարթակի իր էջում։

«Իմ վերջին շփումը պրն. Ուիթքոֆի հետ տեղի է ունեցել նախքան նրա գործատուի որոշումը՝ սպանել դիվանագիտությունը Իրանի դեմ հերթական անօրինական ռազմական հարձակման միջոցով։ Ցանկացած հակառակ պնդում բացառապես ուղղված է նավթի վաճառքով զբաղվողներին և հասարակայնությանը մոլորեցնելուն», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Արաղչին և Ուիթքոֆը վերջին օրերին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո առաջին անգամ, վերականգնել են շփումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում