Կրթություն

ԿԳՄՍՆ-ն նախատեսում է գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների կրթության ֆինանսավորման մոդել

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն նախատեսում է գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների կրթության ֆինանսավորման մոդել

Քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների 22.3 տոկոսն ընդգրկված է մասնավոր  մանկապարտեզներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:  

Անդրադառնալով նախադպրոցական հաստատություններին՝ նախարարն ասաց, որ 2021 թվականի համեմատությամբ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածության 17 տոկոս աճ կա:

Խոսելով նախադպրոցական կրթության ոլորտում լիցենզավորման գործընթացից՝ Անդրեասյանը հայտնեց, որ 2025-ի դրությամբ 249 մասնավոր հաստատություն լիցենզավորված է, հաճախում է շուրջ 10 հազար 800 երեխա:

«Այդ երեխաներն, ըստ էության, դուրս եկել ստվերից: Լիցենզավորումը ոչ միայն որակի վերահսկողություն է, այլ նաև ապահովել է այս երեխաների հաշվառումն ու ընդգրկվածությունը մեր ընդհանուր վիճակագրության մեջ: Քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների 22.3 տոկոսն ընդգրկված է մասնավոր մանկապարտեզներում: Այս տարի պլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ առումով աշխատում են գործընկեր համայնքների հետ:

Նա նշեց, որ պետության կողմից տարված աշխատանքների արդյունքում էապես կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը: 2025թ դրությամբ 1011 բնակավայրից միայն 87-ում առկա չեն եղել նախադպրոցական ծառայություններ: 2023-ին այդ ցուցանիշը եղել է 229:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում