Իրան

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

1 րոպեի ընթերցում

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած գրոհի ժամանակ մահից խուսափել է այն բանի շնորհիվ, որ ավիահարվածից կարճ ժամանակ առաջ դուրս է եկել հարձակման ենթարկված շենքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Daily Telegraph թերթը:

Հենց այս հարձակման հետևանքով սպանվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ Մոջթաբա Խամենեիի հայրը։ Պարբերականը վկայակոչում է այաթոլլա Ալի Խամենեիի արարողակարգի ղեկավար Մազահեր Հոսեյնիի հաղորդագրության ձայնագրությունն՝ ուղղված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը: The Daily Telegraph-ը պնդում է, որ ձայնագրության իսկությունը հաջողվել է հաստատել անկախ ստուգման միջոցով:

«Դա Աստծո կամքն էր. Մոջթաբան պետք է դուրս գար բակ ինչ-որ գործով, ապա վերադառնար: Նա եղել է դրսում և արդեն հետ  վերադառնալիս է եղել, երբ հրթիռը հարվածել է շենքին: Նրա կինը՝ տիկին Հադադը, անմիջապես զոհվել է», - մեջբերում է թերթը Հոսեյնիի հաղորդագրությունը:

Նա հայտնել է, որ հարվածի ժամանակ Իրանի նոր գերագույն առաջնորդը ստացել է միայն «ոտքի թեթև վնասվածք», իսկ նրա որդին նույնպես սպանվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում