Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների

2 րոպեի ընթերցում

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իրաքի անվտանգության աղբյուրները հարձակումը որակել են որպես ամենաուժեղը ԱՄՆ-ի և Իսրայել-ի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր։

Տեղեկությունների համաձայն՝ C-RAM հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ԱԹՍ-ներից երկուսը, սակայն երրորդը հարվածել է դեսպանատան տարածքին։

Իրաքի անվտանգության ուժերը տեղակայվել են մայրաքաղաքի տարբեր մասերում և փակել են Բաղդադի ամրացված «Կանաչ գոտին», որտեղ գտնվում են կառավարական շենքեր և դիվանագիտական ​​առաքելություններ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը։

BBC-փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանությունը մոտ վեց ժամ առաջ անվտանգությանը վերաբերող նոր նախազգուշացում էր տարածել Իրաքում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար՝ նշելով, որ Իրանին աջակցող աշխարհազորայինները բազմիցս հարձակվել են Բաղդադի կենտրոնում գտնվող Միջազգային գոտու վրա։

Իրանին աջակցող աշխարհազորայինները հարվածներ են հասցնում Իրաքում ԱՄՆ թիրախներին՝ ի պատասխան փետրվարի 28-ին սանձազերծված պատերազմի։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Հայերեն English Русский

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին