Իրան

Իրանը հայտնել է Իսրայելի զինագործարանների վրա գրոհելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է Իսրայելի զինագործարանների վրա գրոհելու մասին

Իրանի զինվորականները գրոհել են Իսրայելի Rafael զենք արտադրող ընկերության կենտրոնների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի բանակը։

«Գրոհների թիրախ են դարձել Rafael զենքի արտադրության, ինչպես նաև Israel Aerospace Industries (IAI) ավիաարդյունաբերական ընկերության կենտրոնները», - նշվում է հաղորդագրության մեջ, որի տեքստը հրապարակել է Mehr գործակալությունը։

Իրանցի զինվորականները նշել են, որ Rafael-ը զբաղվում է հակաօդային պաշտպանության համակարգերի մշակմամբ, իսկ IAI-ն՝ ռազմական ինքնաթիռների արտադրությամբ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում