Իսրայելը հայտնել է Իրանի կառավարության ենթակառուցվածքներին նոր հարվածներ հասցնելու մասին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ մի շարք հարվածներ է հասցնում Իրանի տարբեր քաղաքներում գտնվող կառավարական ենթակառուցվածքներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Telegram-ում հաղորդագրության մեջ ԻՊԲ-ն նշում է, որ լայնածավալ հարվածների ալիք է սկսել՝ թիրախավորելով Իրանի վարչակարգի ենթակառուցվածքները Թեհրանում, Շիրազում և Թավրիզում։ Թե կոնկրետ ինչ ենթակառուցվածքներ են թիրախավորվել, չի նշվում։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։