Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ կքննարկի Հորմուզի նեղուց նավատորմ ուղարկելու հարցը

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Հորմուզի նեղուց հարավկորեական նավեր ուղարկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը պետք է մանրամասն քննարկվի երկու երկրների ներկայացուցիչների կողմից ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

«Այս հարցն անհրաժեշտ է լուծել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև խորը քննարկումների շրջանակներում, և դա բավական ժամանակ կպահանջի», - ասել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի քարտուղար Լի Գյու Յոնը։

«Մենք սերտ կապ ենք պահպանում ԱՄՆ-ի հետ և մտադիր ենք մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելել է նա։

Լի Գյու Յոնի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, ինչ Թրամփը Հարավային Կորեային և ևս չորս երկրի կոչ արեց նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ի պատասխան այս ջրային ճանապարհը փակելու Իրանի գործողությունների։

Իրանն իր հերթին հայտարարել է, որ նեղուցը փակ է լինելու բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են այն օգտագործել իրանական կողմի դեմ հարձակվելու նպատակով։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով