Իրան

Սթարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց. Daily Telegraph

2 րոպեի ընթերցում

Սթարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց.  Daily Telegraph

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը:

Էներգետիկայի նախարար Էդ Միլիբանդը հայտարարել է, որ կառավարությունը «ինտենսիվորեն ուսումնասիրում է» նեղուցի վերաբացման համար հնարավոր քայլերը, սակայն հրաժարվել է հստակ պարտավորություններ ստանձնել։

Նախարարները քննարկում են ականներ որսացող անօդաչու թռչող սարքեր ուղարկելու հարցը, սակայն ներկայում պատրաստ չեն որևէ ռազմանավ ուղարկել նեղուց։

The Daily Telegraph-ը գրում է, որ ռազմանավեր ուղարկելուց հրաժարումը կարող է էլ ավելի վատացնել հարաբերությունները Սթարմերի և Թրամփի միջև։ Սպիտակ տան ղեկավարն  արդեն դժգոհություն է հայտնել, որ Լոնդոնը թույլ չի տվել օգտագործել իր ռազմակայաններն Իրանի դեմ առաջին հարվածները հասցնելու համար:

Իրանի փոխարտգործնախարարը մարտի 15-ին նախազգուշացրել էր Սթարմերին չմիանալ հարձակմանը՝ ասելով. «Մենք պատերազմի մեջ չենք Մեծ Բրիտանիայի հետ... բայց այս պատերազմին ցանկացած մասնակցություն կդիտարկվի որպես մասնակցություն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմական ագրեսիային»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում