Իրան

Քրդերը դրական են արձագանքել ԻՀՊԿ դեմ կռվելու ամերիկյան առաջարկին

1 րոպեի ընթերցում

Քրդերը դրական են արձագանքել ԻՀՊԿ դեմ կռվելու ամերիկյան առաջարկին

Քրդերը պատրաստ են ԱՄՆ աջակցությամբ ցամաքային գործողություններ իրականացնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Newsweek-ին տված հարցազրույցում հայտարարել է ընդդիմադիր «Կոմալա» կուսակցության գլխավոր քարտուղար Աբդուլլահ Մոհթադին։

«Կարծում եմ, եթե Միացյալ Նահանգները որոշի պաշտպանել և աջակցել քրդական կուսակցություններին՝ մենք կարող ենք շատ կարևոր դեր խաղալ։ Կարող ենք դուրս մղել իրանական զորքերին և վերահսկողություն հաստատել քրդական շրջանների քաղաքների նկատմամբ»,- նշել է Մոհթադին։

Washington Post թերթն ավելի վաղ վկայակոչելով տարբեր աղբյուրների՝ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օդային պաշտպանություն և այլ աջակցություն է առաջարկել է Իրանի քրդերին, եթե նրանք փորձեն վերահսկողություն հաստատել արևմտյան Իրանի մի մասի նկատմամբ։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում