Կուբան սկսել է ազատ արձակել քաղբանտարկյալներին և բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ

1 րոպեի ընթերցում

Կուբան, որի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նավթային էմբարգո է սահմանել, սկսել է քաղբանտարկյալների ազատ արձակումը և հաստատել է, որ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։ 

Կուբայի կոմունիստական ​​իշխանությունները հայտարարել են, որ Վատիկանի հետ բանակցություններից հետո ազատ կարձակեն 51 բանտարկյալի։ Հավանան սա անվանել է բարի կամքի դրսևորում։ Վատիկանը նախկինում միջնորդ կողմ է եղել Կուբայի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում։

Բանտարկյալների ազատ արձակման մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հաստատել է, որ Հավանան բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ, սակայն քիչ բան է հայտնել դրանց բովանդակության մասին։

«Բանակցությունների նպատակն է գտնել երկխոսության միջոցով փոխադարձ տարաձայնությունները հաղթահարելու ուղիներ», - ասել է Դիաս-Կանելը։

Այդ բանակցությունները վարում են Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես-Կաստրոն՝ Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի թոռը, և ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որի ծնողները Միացյալ Նահանգներ են ներգաղթել Կուբայից։

 

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին