Իսրայելը լրացուցիչ ուժեր կտեղակայի Լիբանանի հետ սահմանին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հրամայել է լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայել երկրի հյուսիսային՝ Լիբանանի հետ սահմանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Իրավիճակի բազմակողմանի գնահատումից հետո Զամիրը հրամայել է Հյուսիսային հրամանատարության ուժերի լայնածավալ ուժեղացում՝ տարբեր հարձակողական և պաշտպանական սցենարների պատրաստության ամրապնդման շրջանակներում», - ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Իսրայելի հյուսիսային սահմանին լրացուցիչ ուժերի տեղակայումը կիրականացվի կանոնավոր ստորաբաժանումներով, այդ թվում՝ դիվիզիաներով, բրիգադներով և ինժեներական գումարտակներով։ Միաժամանակ կհավաքագրվեն պահեստազորային ուժեր հյուսիս տեղափոխված կանոնավոր ստորաբաժանումները փոխարինելու համար։