Իրան

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին շատ ինտենսիվ հարվածներ կհասցնի

2 րոպեի ընթերցում

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին շատ ինտենսիվ հարվածներ կհասցնի

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի առաջ շարժվել» Իրանի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ «այսօր կրկին Իրանի և Թեհրանի երկնքում կիրականացվեն ԱՄՆ-ի կողմից ամենամեծ ծավալի հարվածները»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հորմուզի նեղուցի առնչությամբ Հեգսեթը մեղադրել է Իրանին «լիակատար հուսահատության» համար՝ նշելով, որ նեղուցում երթևեկությունը խաթարող միակ գործոնն Իրանն է, և պնդել, որ ԱՄՆ-ն «զբաղվում է այդ հարցով»։

Հեգսեթի խոսքով՝ դա է պատճառը, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակներից մեկը Իրանի նավատորմի ոչնչացումն է։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն աշխատում է «էներգիայի հոսքը» ապահովելու ուղղությամբ։

Իրանում օրիորդաց դպրոցի վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ հարցին Հեգսեթը պատասխանել է, որ Կենտրոնական հրամանատարությունը սպա է նշանակել, որը ղեկավարում է դպրոցի վրա հարձակման հետաքննությունը։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները «երբեք չեն թիրախավորում քաղաքացիական անձանց» Իրանի դեմ պատերազմում։

Հեգսեթը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մեծ ռազմական հաջողությունների են հասել իրենց հարձակման մեջ՝ միասին հարվածելով Իրանում ավելի քան 15 000 թիրախի։

«Մենք ծրագրում ենք հաղթել, ոչնչացնել և շարքից հանել նրանց բոլոր նշանակալի հնարավորությունները», - ասել է Հեգսեթը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում