Ֆրանսիայի դիրքորոշումն Իրանի դեմ պատերազմում «զուտ պաշտպանական» է. Մակրոն
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին՝ նշելով, որ Իրանի դեմ պատերազմում Ֆրանսիայի դիրքորոշումը մնում է «զուտ պաշտպանական»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Իրաքի Էրբիլի շրջանում քրդական ռազմաբազայի թիրախավորման հետևանքով ֆրանսիացի զինվորական է զոհվել։
Նա նշել է, որ ոչինչ երբեք չի կարող արդարացնել «մեր դեմ հարձակումները»։
«Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել հանգստություն, անդորր և վճռականություն, կմնա հուսալի իր գործընկերների համար, կպաշտպանի մեր քաղաքացիներին, կպաշտպանի մեր շահերն ու անվտանգությունը», - հավելել է Մակրոնը։