Մերձավոր Արևելքում ճգնաժամի միգրացիոն ճնշումների պարագայում ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը բարձր է գնահատում վերջին տարիներին միգրացիայի կառավարման բարելավման և ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը։ Այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ հավելելով, որ կարևոր բարեփոխումներ են իրականացվում միգրացիոն ծառայությունների արդիականացման և միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ԵՄ-ն լիովին աջակցում է այդ ջանքերին։

2020 թվականից ի վեր ԵՄ-ն մոտ 30 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցություն է տրամադրել միգրացիայի և ներքին գործերի ոլորտում բարեփոխումներին օժանդակելու նպատակով՝ ներառյալ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագրերի շրջանակում տրամադրելով սարքավորումներ և աջակցությունը։ Բացի այդ, մոտ 40 միլիոն եվրո տրամադրվել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով։

«270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի նման նախաձեռնությունների միջոցով մենք նաև օգնում ենք Հայաստանի ինստիտուտներն ամրապնդմանը ու դիմակայունությանը։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ աջակցություն։ Մերձավոր Արևելքում ընթացող ճգնաժամը կարող է ստեղծել մարդասիրական և միգրացիոն լրացուցիչ ճնշումներ։ Նման իրավիճակներում մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ մարդասիրական կարիքներին պատշաճ արձագանքելու համար»,-ընդգծեց ԵՄ հանձնակատարը։

Նա Հայաստան է ժամանել մարտի 12-ին: Հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, մասնակցել «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» խորագրով քննարկմանը

Հայերեն English فارسی Français Русский 中文

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան